Աղազարյանին առնչվող հրապարակումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե

Երկուշաբթի, Դեկտեմբերի 9, 2024

Anna Vardanyan
3 շաբաթ առաջ

ՔՊ-ն Հովիկ Ազարյանին հեռացրել էր կուսակցությունից պատճառաբանելով, որ պատգամավորը պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների արտահոսքեր է կատարել։

«ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու«. այս մասին Radar Armenia-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են գլխավոր դատախազությունից։